Նորություններ
ԱրՔա-ի նոր պրոցեսինգը կունենա բազմաբանկային կառուցվածք
Երկուշաբթի 23 Ապրիլ 2012
Երեւան/Մեդիամաքս/. ԱրՔա ազգային վճարահաշվարկային համակարգում ներդրվող նոր պրոցեսինգային համակարգի կարեւորագույն առանձնահատկությունն է իր բազմաբանկային կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ եւ յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում, հայտնել են ԱրՔա-ում:
Այս ընթացքում իրականացվել են նոր սերվերների տեղադրման եւ կարգավորման աշխատանքները, սերվերային տարածքները համալրվել են հովացման եւ անխափան էլեկտրասնուցման ժամանակակից համակարգերով, ինչպես նաեւ սկսել է ներդրվել նոր ծրագրային ապահովում:
«Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Aplication Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին»,- հայտնել են ԱրՔա-ում, հավելելով, որ նոր ծրագրի ներդրումից հետո քարտապանները կնկատեն ակնհայտ որակական փոփոխություն ծառայությունների
մատուցման եւ սպասարկաման ոլորտում:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 884
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


