Նորություններ
«Անելիք» համակարգը 2012թ. 1-ին եռամսյակում գրանցել է զգալի աճ
Չորեքշաբթի 18 Ապրիլ 2012
Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի 1-ին եռամսյակում «Անելիք» դրամական փոխանցուումների համակարգով իրականացվել են ավելի քան $0,2 մլրդ-ի փոխանցումներ, ինչը մոտ 21%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Համակարգով իրականացված փոխանցումների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 92%-ով` հասնելով գրեթե կես միլիոնի:
«2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների համեմատ` 2012թ. 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով: Կցանկանայի նշել, որ այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, փոխանցման մրցակցային եւ ցածր սակագներով, ինչպես նաեւ փոխանցումների իրականացման արագությամբ՝ աշխարհի համարյա 100 երկրներում գործող «Անելիք» համակարգով» - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների եւ թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 940
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


