Նորություններ
Ինեկոբանկը միացել է Unistream դրամական փոխանցումների համակարգին
Երկուշաբթի 27 Փետրվար 2012
Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկի հաճախորդները կարող են իրականացնել եւ ստանալ դրամական փոխանցումներ Unistream դրամական փոխանցումների համակարգով:
Ինեկոբանկը համագործակցում է նաեւ Золотая Корона, Быстрая почта, Money Gram, Migom, Blizko, Contact եւ InterExpress դրամական փոխանցումների համակարգերի հետ:
Ինեկոբանկը 5-րդ հայկական բանկն է, որը միացել է Unistream համակարգին:
Ինչպես տարեսկզբին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել էր համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը, Unistream-ը նախատեսում է ծածկույթ ապահովել Հայաստանի ողջ տարածքում արդեն 2012-ի առաջին կիսամյակում:
«Ինչ վերաբերում է բանկերի քանակին, մենք երբեք չենք գնացել քանակի հետեւից, մեզ համար կարեւորը որակն է: Այդ պատճառով էլ մենք համագործակցելու ենք այն բանկերի հետ, որոնք առաջարկում են որակյալ սերվիս: Մենք արդեն հիմա զգում ենք մեզ հետ համագործակցելու հայաստանյան բանկերի պատրաստակամությունը, եւ դա փոխադարձ է», - ասել էր Սուրեն Հայրիյանը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1134
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


