Նորություններ  
 

Յունիբանկը գործարկել է արտոնությունների ծրագիրը

 
27.01.2012
Photo: PanArmenian Photo
 

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը գործարկել է  «Մագնիս» ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններին կտրամադրվի  մի շարք առավելություններից օգտվելու  և  առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն:

Վերջին նորություններ
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է ՓՄՁ-ներին անվճար օգտվել 14 բանկային ծառայություններիցՍփյուռքահայ երիտասարդները կներգրավվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերումԱռէկսիմբանկը ներկայացրել է առեւտրի ֆինանսավորման իր գործիքները
Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուսներ, որոնք հաճախորդները կարող են ծախսել որպես սովորական դրամ` 1 բոնուս-1 դրամ փոխարժեքով:  Ծրագրի մասնակից դառնալու և արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ. զեղչերը և բոնուսները կտրամադրվեն Յունիբանկի քարտով վճարումներ կատարելիս, հայտնել են բանկում:

«Բանկի բոլոր քարտապանները ինքնաբերաբար դարձել են ծրագրի մասնակից և կարող են ծրագրի գործընկեր կազմակերպություններից ստանալ բոնուսներ և զեղչեր: Բոնուսային համակարգը նախատեսվում է գործարկել այս տարվա փետրվարից: Հենց որ նման ծառայությունը հասանելի դառնա հաճախորդների համար, Յունիբանկը սովորական բանկային քարտերը անվճար կփոխարինի չիպային բազմաֆունկցիոնալ քարտերով», - նշել է Յունիբանկի հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման գծով տնօրեն Սամվել Վարդանյանը:

Այսօրվա դրությամբ «Մագնիս» ծրագրի գործընկերային ցանցը ընդգրկում է շուրջ 80 կազմակերպություններ`   խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը:

Յունիբանկն իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու և ծրագրում ակտիվ մասնակցության համար: Քարտապաններն հնարավորություն են ստանում մասնակցելու ծրագրի գործընկեր կազմակերպությունների բոլոր ակցիաներում և մրցանակների խաղարկություններում: Կուտակված  բոնուսները կարելի է նաեւ նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Ծրագրի մասնակիցների համար պատրաստվել է հատուկ կայք` www.magnis.am, որում յուրաքանչյուր քարտապանի համար նախատեսված է գաղտնաբառով պաշտպանված անձնական էջ:

Share |
վերադառնալ
Դիտումների քանակը՝  526

 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01