Նորություններ  
 

Կոնվերս Բանկը հովանավորել է “Եթե բոլորը” ֆիլմի ստեղծումը

 
25.01.2012
Photo: www.Bravo.am
 

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Կոնվերս Բանկը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար Երեւանում կազմակերպել էր “Եթե բոլորը” գեղարվեստական ֆիլմի դիտում:

Վերջին նորություններ
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է ՓՄՁ-ներին անվճար օգտվել 14 բանկային ծառայություններիցՍփյուռքահայ երիտասարդները կներգրավվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերումԱռէկսիմբանկը ներկայացրել է առեւտրի ֆինանսավորման իր գործիքները
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆիլմը, որը հովանավորել է Կոնվերս Բանկը, Ղարաբաղյան պատերազմի մասին է, բայց, ինչպես նշում են հեղինակները, պատմում է խաղաղության մասին:  

“Ամենակարեւոր հարցերում մարդիկ պետք է փորձեն միասնական լինել: Եթե բոլորս ցանկանում ենք խաղաղություն, կլինի խաղաղություն”,- ասել է “Եթե բոլորը” գեղարվեստական ֆիլմի համահեղինակ, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը` ֆիլմի դիտմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ֆիլմի նպատակներից մեկն է ցույց տալ, որ կյանքում կարող են լինել տարբեր երեւյթներ, իրադարձություններ, բայց ամենակարեուրն այն է, որ մարդիկ չչարանան ու չպատերազմեն միմյանց դեմ ու հասարակության ներսում:

Ֆիլմը հայ եւ ռուս կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանք է, որի ստեղծմանն աջակցել է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Միքայել Պողոսյանը նշել է, որ ֆիլմի բյուջեն $500 հազարից պակաս է, իսկ պետական աջակցությունը` 25 մլն դրամ: 

“Ֆիլմի ստեղծմանը մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ նախագահը, ԼՂՀ նախագահը, ՀՀ պաշտպանության նախարարությունը”,- նշել է Միքայել Պողոսյանը: 

“Եթե բոլորը” գեղարվեստական կինոնկարի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա վաղը: Նախատեսվում է, որ ֆիլմը կցուցադրվի նաեւ Ստեփանակերտում, ապա` Մոսկվայում:
 

Share |
վերադառնալ
Դիտումների քանակը՝  528

 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01