2011-ին ֆինանսական օմբուդսմենի միջոցով սպառողներին հատուցվել է մոտ 53 մլն դրամ

24.01.2012 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները հատուցել են հաճախորդներին մոտ 53 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ հաշտարարի գրասենյակի գործունեության 3-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նա տեղեկացրել է, որ 2011թ. գրասենյակում ստացվել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 803 բողոք, քննվել է 145 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 3 տարիների ընթացքում այն քննել է 317 պահանջ, որոնց արդյունքում հաճախորդներին հատուցվել է ընդհանուր առմամբ 109 մլն դրամ: Ընդհանուր առմամբ հօգուտ հաճախորդների է լուծվել բոլոր գործերի 62%-ը:

Փիրուզ Սարգսյանը ներկայացրել է նաեւ գրասենյակի կողմից  իրականացվող սպառողների կրթման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները եւ դրանց արդյունքները:

Ֆինանսական համակարգի հաշտարարն այսօր վկայագրեր է հանձնել գրասենյակի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ ճանաչված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի, Ռոսգոսստրախ Արմենիա եւ Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ գրասենյակի կողմից հայտարարված մրցույթների հաղթող ուսանողներին եւ աշակերտներին:

Դիտում՝ 2998
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai