Զարգացման Հայկական Բանկի հաճախորդներից ներգրաված միջոցները ավելացել են 115 %- ով

Երեւան/Մեդիամաքս/. 2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի պարտավորություններն աճել են 84.4%-ով` տարեվերջին կազմելով 28.3 մլրդ դրամ:
Վերջին նորություններ
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է ՓՄՁ-ներին անվճար օգտվել 14 բանկային ծառայություններիցՍփյուռքահայ երիտասարդները կներգրավվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերումԱռէկսիմբանկը ներկայացրել է առեւտրի ֆինանսավորման իր գործիքներըԴա պայմանավորված է հաճախորդներից ներգրաված միջոցների աճով` 115%-ով կամ 11.7 մլրդ դրամով:
Բանկում նշել են, որ այս արդյունքը ապահովվել է մասնաճյուղային ցանցի ընդլայնման, գործարար ակտիվության, բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ֆինանսական գործիքների, մասնավորապես, ցպահանջ ու ժամկետային ավանդների մրցունակ պայմանների շնորհիվ:
Ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ:



