Նորություններ  
 

«Տրոյկա դիալոգ» ապրանքանիշն այսօր կդադարի գոյություն ունենալ

 
23.01.2012
Photo: http://www.profi-forex.org/
 

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր եզրափակվում է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը Ռուսաստանի ամենախոշոր պետական բանկին` Սբերբանկին վաճառելու գործարքը:

Վերջին նորություններ
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է ՓՄՁ-ներին անվճար օգտվել 14 բանկային ծառայություններիցՍփյուռքահայ երիտասարդները կներգրավվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերումԱռէկսիմբանկը ներկայացրել է առեւտրի ֆինանսավորման իր գործիքները
Ինչպես Վեդոմոստի թերթի հետ հարցազրույցում ասել է «Տրոյկա Դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ընկերության վաճառքից հետո «Տրոյկա Դիալոգ» ապրանքանիշը կդադարի գոյություն ունենալ ներդրումային-բանկային բիզնեսում: «Անիմաստ է. եթե մենք ցանկանում ենք զարգացնել Սբերբանկի խմբի ծառայությունները, ավելի ճիշտ է այն կոչել Սբերբանկ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքերով, նա Սբերբանկի խմբում կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ ավարտի ինտեգրման խնդիրները եւ նրա կարիքը լինի: «Գործարքի վերջանական փաստաթղթերը ստորագրելուց հետո ես կգլխավորեմ Սբերբանկի դուստր ձեռնարկությունը եւ կդառնամ դրա մենեջերը: «Տրոյկա Դիալոգը» որպես ապրանքանիշ կդադարի գոյություն ունենալ ներդրումային-բանկային համակարգում”,- պատմել է Ռուբեն Վարդանյանը:

2011-ի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Սբերբանկը պատրաստվում է ձեռք բերել «Տրոյկա Դիալոգ»-ի 100%-ը $1 մլրդ-ով: 2011-ի հոկտեմբերի վերջին ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը հավանություն տվեց գործարքին: «Տրոյկա Դիալոգը» ընկերություն էր, որն ուներ ավելի քան 40 աշխատակից, իսկ ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում էր «Տրոյկա Դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին:

Share |
վերադառնալ
Դիտումների քանակը՝  619

 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01