Այ Էյ Բի-ն կազմակերպում է նոր դասընթաց ֆինանսական շուկայի մասնակիցների համար

19.01.2012 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այ Էյ Բի Սենթր (IAB Centre)  հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը կազմակերպում է նոր դասընթաց` «Հաշվապահական հաշվառում ֆինանսական կազմակերպություններում»:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշել է Այ Էյ Բի կենտրոնի տնօրեն Արաքսյա Մելքոնյանը, հունվարի 21-ին մեկնարկող  դասընթացը նախատեսված է Ֆինանսավարկային ընկերությունների` բանկերի եւ վարկային, ինչպես նաեւ ներդրումային եւ աուդիտորական կազմակերպությունների   համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, հաշվապահների եւ ֆինանսական մասնագետների համար:  

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվեն ֆինանսական կազմակերպություններում նոր հաշվային պլանի ներդրման հետ կապված հաշվապահական հաշվառման մոտեցումները,  Միջազգային ֆինանսական հաշվետվողական ստանդարտների (ՄՖՀՍ-IFRS) հիմնական փոփոխությունները,  նոր հաշվային պլանի ներդրման ընթացքում ծագող հարցերի ուսումնասիրությունը և վերլուծությունը:

Արաքսյա Մելքոնյանի գնահատմամբ, այս դասընթացի կազմակերպմամբ  փորձ է արվում  շուկայի մասնակիցներին ժամանակին տեղյակ պահել այն դինամիկ փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում միջազգային մասնագիտական ասպարեզում:

«Նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի բացահայտվեն և քննարկվեն նաև այն պրակտիկ իրավիճակները, որոնք այսօր բարդություն են ներկայացնում ֆինանսական հատվածի աշխատակիցների համար: Ըստ էության, այս և նմանատիպ խնդիրների հիմնովին լուծմանն է կոչված Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների անկախ պալատի ստեղծման նախաձեռնությունը», - նշել է ուսումնական կենտրոնի ղեկավարը:

Դիտում՝ 16939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai