Նորություններ
Անելիք Բանկը առաջարկում է նոր ավանդ` «ՎՍՏԱՀԵԼԻ»
Հինգշաբթի 10 Նոյեմբեր 2011
Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը իր ավանդատուներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «Վստահելի», կուտակման իրավունքով:
«Անելիք Բանկում «Վստահելի» ավանդատեսակով ավանդ ներդրած ավանդատուները հնարավորություն ունեն ցանկացած պահի, ցանկացած գումարով ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Ավանդի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր այն ավանդատուները, ովքեր կներդնեն նշված ավանդատեսակով ավանդ 1 տարի եւ ավել ժամկետով եւ մինչեւ պայմանագրում նշված ժամկետի 2/3-ի լրանալը կկրկնապատկեն ավանդի մայր գումարը եւ ավանդի տոկոսները կստանան ժամկետի վերջում, ապա գործող տոկոսադրույքին կավելանա եւս 0.1% մնացած ժամկետի համար: Կարեւոր է նաեւ նշել, որ Բանկը հնարավորություն է ընձեռում իր ավանդատուներին ավանդի դիմաց տոկոսները ստանալ յուրաքանչյուր ամիս կամ կապիտալացնել դրանք, այսինքն` տոկոսի վրա տոկոս հաշվարկել»,- ասել է Գովազդի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:
Բանկի բոլոր ավանդատուները ստանում են նվեր` անվճար VISA կամ MASTERCARD տեսակի պլաստիկ քարտեր` առանց սպասարկման վճարների:
Անելիք Բանկում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4 մլն դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում` 2 մլն դրամի չափով:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1501
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


