\"ԲԼԵՍՍ\" ՈՒՎԿ-ը մասնաճյուղ է բացել Ստեփանակերտում

04.10.2011 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. \"ԲԼԵՍՍ\" ունիվերսալ վարկային կազմակերպությունն իր առաջին մասնաճյուղն է  բացել Ստեփանակերտ քաղաքում` Մեսրոպ Մաշտոցի 1 հասցեով:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշել է \"ԲԼԵՍՍ\" ՈՒՎԿ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյանը, ԼՂՀ-ում մասնաճյուղի հիմնումը ընկերության ռազմավարության մեջ մտնող քայլ էր, որը պայմանավորված էր երկու հիմնական պատճառներով:

\"Ընկերության ստեղծման առաջին իսկ տարվանից ունեինք բազմաթիվ հաճախորդներ ԼՂՀ-ից, որոնց սպասարկումն ավելի արդյունավետ եւ մատչելի դարձնելու, ինչպես նաեւ այլ վարկատեսակներ առաջարկելու նպատակով ընկերության հիմնադիրների կողմից որոշում կայացվեց բացել մասնաճյուղ եւ զինել այն վերջին նորագույն տեխնիկայով\",- նշել է Հայկ Ստեփանյանը:

Երկրորդ հիմնապատճառն այն է, որ կազմակերպությունն ի սկզբանե նախատեսում էր մասնաճյուղ ունենալ այդ տարածաշրջանում, ելնելով այն հանգամանքից, որ ԼՂՀ տնտեսության զարգացման գործում \"ԲԼԵՍՍ\"-ը եւս պետք է ունենա իր համեստ մասնակցությունը:

Մասնաճյուղի բացման աշխատանքների հետ մեկտեղ \"ԲԼԵՍՍ\"-ը համագործակցության պայմանագրեր է կնքել ԼՂՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի եւ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, որոնց շրջանակներում տրամադրվում են գյուղատնտեսական եւ բիզնես վարկեր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Այս պայմանագրերով վարկերը տրամադրվում են սուբսիդավորված տոկոսադրույքներով՝ տոկոսային բեռի մեծ մասն իր վրա է վերցնում պետությունը:

Բացի այդ, նորաբաց մասնաճյուղում տրանադրվում են նաեւ կազմակերպության ավանդական վարկատեսակները՝ բազմատեսակ սպառողական եւ առեւտրային վարկեր:

\"ԼՂՀ ֆինանսավարկային ոլորտում բավականին խիստ մրցակցություն կա, բայց եւ այնպես մասնաճյուղի մեկնարկային աշխատանքները վկայում են, որ մենք կկարողանանք գրավել որոշակի դիրքեր` մատուցելով մեր ծառայությունները ինչպես բնակչությանը, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներին\",- ասել է Հայկ Ստեփանյանը:

Անդրադառնալով կազմակերպության մասնաճյուղային ցանցի հետագա ընդլայնմանը` Հայկ Ստեփանյանը նշել է, որ այդ առումով դեռեւս չկան հստակ որոշումներ, սակայն նշված հեռանկարը համահունչ է կազմակերպության զարգացման ռազմավարությանը` ունենալ մարզային մասնաճյուղեր, ինչը կիրագործվի քայլ առ քայլ, համապատասխան տարածքային շուկաների ուսումնասիրության արդյունքների:




Դիտում՝ 43359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai