ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը 140 մլն դրամ կուղղի գյուղացիական կոոպերացիաների վարկավորմանը

29.09.2011 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/.Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությանը տրամադրել է 140 մլն դրամի վարկ, որը կուղղվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան հուշագիրն այսօր Երեւանում ստորագրել են Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Հակոբյանը եւ ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ-ի գործադիր տնօրեն Սեւակ Մանուկյանը:

Ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կստանան տարեկան 11% տոկոսադրույքով մինչեւ 250 հազ. դրամի միկրովարկեր՝ 1 տարի մարման ժամկետով:

Վարկային ծրագրից կարող են օգտվել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի 22 գյուղացիական կոոպերացիաների անդամ տնտեսությունները (շուրջ 800 տնտեսություն), որոնց հետ Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը ունեցել է համագործակցության փորձ նախկինում:

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտն առաջին ֆինանսական կազմակերպությունն է Հայաստանում, որը վարկավորում է գյուղացիական կոոպերացիաները:

Վճարվող տոկոսավճարներից 2 տոկոսային կետը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը ուղղելու է վարկավորվող համայնքներում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը, «ինչը նույնպես աննախադեպ է Հայաստանի ֆինանսական շուկայում»:

Այսօր տեղի է ունեցել ծրագրի շրջանակներում առաջին 5 վարկային համաձայնագրերի ստորագրման արարողությունը:
 

Դիտում՝ 37729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai