Նորություններ
“Կոնվերս բանկը” սկսում է նոր ժամկետային ավանդի ակցիա
Հինգշաբթի 10 Մարտ 2011
Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն մարտի 7-ից մինչեւ մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի “Զատիկ” ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:
Միայն իգական սեռի ավանդատուներից ընդունվում են ՀՀ դրամով ավանդներ՝ 12 ամիս ժամկետով եւ 12 % տոկոսադրույքով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ:
Ակցիայի ընթացքում ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վճարի գանձման կտրամադրվի Woman`s Card, որը ներառում է զեղչեր ավելի քան 160 առեւտրային եւ սպասարկման կետերում:
“Զատիկ” ավանդ ներդնող ավանդատուների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներին սպասվում են նվերներ:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 3807
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


