Նորություններ
«ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանսը» վճարել են շուրջ 50 ԱՊՊԱ ապահովագրական հատուցում
Երկուշաբթի 17 Հունվար 2011
Երեւան /Մեդիամաքս/. «ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանսը» նոր տարվա առաջին 2 շաբաթվա ընթացքում վճարել են 7-8 մլն դրամի շուրջ 50 ԱՊՊԱ ապահովագրական հատուցում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են նշված ապահովագրական ընկերությունների ղեկավարներ Սամվել Գրիգորյանն ու Գոռ Խաչատրյանը:
Երկու ապահովագրական ընկերությունները տարեսկզբից ստացել են ընդհանուր առմամբ 270 զանգ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մամուլի ասուլիսին ներկա «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշել է ԱՊՊԱ-ի կարեւոր սոցիալական դերը, միաժամանակ, ընդգծելով ապահովագրական պայմանագրերի բացակայության համար սահմանված 50 000 դրամ տուգանքը մեղմելու անհրաժեշտությունը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 3976
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


