Facebook
Google Extention
RSS


Երեքշաբթի, Մայիս 21
Նորություններ

 

Վարչապետը բարձր գնաճը անվանել է 2011թ. մարտահրավերներից մեկը

 
 Հինգշաբթի 30 Դեկտեմբեր 2010
 

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր գնաճը անվանել է 2011թ. մարտահրավերներից մեկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր կառավարության նիստում վարչապետն ասել է, որ գյուղատնտեսության ոլորտի անկումը լուրջ  բացասական ազդեցություն է ունեցել անցնող տարվա մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում ավելի բարենպաստ իրավիճակի դեպքում ՀՀ տնտեսական աճը կկազմեր 2.6%-ից շատ ավել:
 

«Ցավոք, բնակլիմայական պայմանները լուրջ վնաս հասցրեցին գյուղատնտեսության ոլորտին, ինչը հարվածեց երկրի մակրոտնտեսական կայունությանը եւ առաջացրեց բարձր գնաճ` 9.4%-ի մակարդակում»,- նշել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ 2010թ. Հայաստանում ստեղծվել է ավելի քան 1000 նոր աշխատատեղ:

 

 

 
վերադառնալ
Դիտումների քանակը՝  3349
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա