ԿԲ-ն եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն կհամագործակցեն ՀԲ ՓՄՁ զարգացման վարկային ծրագրի շրջանակներում

29.09.2010 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կազմակերպությունը այսօր համաձայնագիր են ստորագրել Համաշխարհային բանկի /ՀԲ/ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսական մատչելիություն» վարկային ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագիրը նախատեսում է ՀՀ ԿԲ-ին $50 մլն-ի տրամադրում Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ զարգացման համար:

Միջոցները կբաշխվեն ՀՀ 10 առեւտրային բանկերի եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ընկերության միջեւ, որոնք վարկերը կտրամադրեն 5 տարի ժամկետով, 13-20% տոկոսադրույքով:

Ինչպես նշել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, ՓՄՁ վարկավորման ծրագիրը կառավարության հակաճգնաժամային ծրագրի մի մասն է եւ ուղղված է Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի խոսքերով, այն միակ վարկային ընկերությունն է, որը ներառվել է ՀԲ ծրագրի մասնակիցների թվում, քանի որ հատուկ ստուգում է անցել ՀՀ ԿԲ-ում: «Դա մեզ համար եզակի հնարավորություն է ամրապնդելու մեր դիրքերը` տրամադրելով վարկեր այդ ծրագրի շրջանակներում` այդպիսով նպաստելով գյուղական տնտեսությունների եւ ձեռնարկությունների բարելավմանն ու ընդհանուր առմամբ գյուղատնտեսության զարգացմանը»,- ասել է Արմեն Գաբրիելյանը:

Դիտում՝ 16203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai