Կուտակային համակարգի ներդրմանը զուգահեռ ի հայտ կգան նոր ապահովագրական ընկերություններ

15.07.2010 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը զուգահեռ` Հայաստանում ի հայտ կգան նոր ապահովագրական ընկերություններ կյանքի ապահովագրության լիցենզիայով, Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Սիլ-Ինշուրանս»-ի փոխտնօրեն Անդրանիկ Օհանջանյանը:

Նախատեսվում է, որ քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների կառավարմամբ, կենսաթոշակային հիմնադրամներից ու բանկերից բացի, կարող են զբաղվել նաեւ ապահովագրական ընկերությունները:

«Կենսաթոշակային ապահովագրությունը հանդիսանում է կյանքի ապահովագրության տեսակ, իսկ այսօրվա դրությամբ Հայաստանում ոչ մի ընկերություն չունի կյանքի ապահովագրության լիցենզիա»,- ասել է Անդրանիկ Օհանջանյանը:

Նրա խոսքերով, քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը դեռեւս սաղմնային փուլում է, նախապատրաստական աշխատանքներ ապահովագրական շուկայում դեռեւս չեն ընթանում:

«Նշեմ, որ օրենսդրությունն արգելում է մի ընկերությանը միաժամանակ զբաղվել եւ կյանքի, եւ ոչ կյանքի ապահովագրությամբ, հետեւաբար, կենսաթոշակային ակտիվների կառավարման նպատակով պետք է ստեղծվեն նոր ապահովագրական ընկերություններ: Համոզված եմ, որ դրանք շուտով կհայտնվեն մեր շուկայում»,- ասել է Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է«Սիլ-Ինշուրանս»-ի փոխտնօրենը:

Դիտում՝ 48031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai