Երեւանում բացվել է «Ապահովագրական գործ» ուսումնական կենտրոնը

19.11.2009 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվել է «Ապահովագրական գործ» ուսումնամեթոդական կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կենտրոնի բացմանը ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանն ասել է, որ Հայաստանի ապահովագրական շուկան դինամիկ կերպով զարգանում է, եւ «այդ գործընթացին հետեւելու համար անհրաժեշտ են գիտելիքներ եւ փորձ»: Նա ընդգծել է, որ «կենտրոնը ուսանողներին թույլ կտա «ձեռքը պահել» իրադարձությունների զարկերակին եւ պատրաստ լինել ժամանակակից ապահովագրական շուկայի մարտահրավերներին»:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Կոնջեյանը տեղեկացրել է, որ այսուհետ նոյեմբերի 19-ը Հայաստանում կնշվի որպես Ապահովագրողի օր: Նա նկատել է, որ երկրի ապահովագրական շուկան դեռեւս զարգացման փուլում է, պահանջում է գործնական լուծումներ եւ որակյալ մասնագետների կարիք ունի:

«Պրայմ Ինշուրանս Բրոքերս» ապահովագրական ընկերության տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանի խոսքերով, կենտրոնի բացումը բացառիկ դեպք է, երբ 8 մրցակից ընկերություններ միավորվել են մեկ նպատակի շուրջ: Նա ընդգծել է, որ բացի «Պրայմ Ինշուրանս Բրոքերս»-ից, ուսումնական կենտրոնի հիմնադրմանը մասնակցել են նաեւ «Կասկադ Ինշուրանս», «Գարանտ-Լիմես», «Սիլ-Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «GRIAR Ինշուրանս» եւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունները:

Դիտում՝ 50156
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai