2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 18.3%-ով
Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 18.3%-ով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 2 տրլն 123 մլրդ 218.4 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 459 մլրդ 694.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 11.4%-ով:
Ամենամեծ անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (44.1%-ով):
Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 12%-ով` կազմելով 98 369 դրամ:
Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 16.9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 81 788 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 122 177 դրամ (աճը` 8.3%):
2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է 41.5%-ով
ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 978.5 մլրդ դրամ ($2732.3 մլն)` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 30.7%-ով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 41.5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 173.3 մլրդ դրամ ($480.7 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 27.9%-ով` կազմելով 805.2 մլրդ դրամ ($2251.6 մլն):
Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 631.9 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 770.9 մլն:


