Մեկնարկում է երրորդ համահայկական E-content մրցույթը

14.11.2008 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Երեւանում տեղի կունենա էլեկտրոնային բովանդակության E-content համահայկական երրորդ մրցույթը##` նվիրված հայկական տպագրության 500-ամյակին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության տնօրեն Գարեգին Չուկասզյանն ասյօր տեղեկացրել է, որ մրցույթն կանցնի ութ անվանակարգերով. կրթություն, առողջապահություն, գիտություն, մշակույթ, ժամանց, բիզնես, կառավարում, էլեկտրոնային ներգրավվածություն:

Վեբ-կայքերիրց բացի` մրցույթին կարող են ներկայացվել նաեւ թվային կրիչներ` մուլտիմեդիային բովանդակությամբ:

Լավագույն 16 աշխատանքները կստանան դրամական մրցանակներ (առաջին 8 աշխատանքները` 300 հազարական դրամ, մնացածը` 150 հազարական դրամ): Երկու լավագույն աշխատանքներն իրավունք կստանան մասնակցել Էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովին, որը տեղի կունենա 2009 թվականի մայիսին Մեքսիկայում:

Մրցույթի անցկացման մանրամասներին ծանոթանալ եւ որպես մասնակից գրանցվել կարելի է մրցույթի

www.e-content.am կայքում, որը սկսելու է գործել նոյեմբերի 15-ից: Մասնակիցների գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է, պարգեւատրումը տեղի կունենա դեկտեմբերի 20-25-ը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը» եւ «Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցացիան», հովանավորներն են` Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու «iCON Communications» ինտերնետ պրովայդերը:

2006 թվականի աշնանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության «Ֆինանսական Հայաստան» (www.Banks.am) ինտերնետային նախագիծը E-content երկրորդ համահայկական մրցույթում ստացավ առաջին մրցանակը:

Դիտում՝ 6783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai