ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր է ներկայացնում

03.05.2018 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր, որի շնորհիվ հաճախորդները կարող են նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը:

«Հաճախորդները, ովքեր ունեն գործող մեկ կամ մի քանի վարկ/վարկային գիծ այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում եւ բարեխղճորեն սպասարկում են իրենց վարկերը, կարող են տեղափոխել իրենց վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ միավորելով դրանք մեկ վարկում: Դա հնարավորություն կտա նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը, ամսական վճարումները միավորել մեկ վճարման մեջ՝ ավելացնելով վարկի ժամկետը եւ ստանալով վարկի լրացուցիչ գումար»,- ասված է հաղորդագրությունում:

Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկ հնարավոր է տեղափոխել վարկերի բոլոր հիմնական տեսակները՝

-    Առանց գրավի սպառողական վարկեր,
-    Վարկային գծեր,
-    POS-վարկեր,
-    Ավտովարկեր:

Վարկերը վերաֆինանսավորվում են «Ունիվերսալ» առանց գրավի սպառողական վարկի տեսքով: Վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում տրամադրվում են մինչեւ 60 ամիս ժամկետով եւ սկսած 12% տոկոսադրույքից: Հայտի դիտարկման եւ վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար նախատեսված չէ: Գանձվում է միայն ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0,11%-ի չափով:

Բանկի վերաֆինանսավորման ծրագիրը հասանելի է դրական վարկային պատմություն ունեցող բոլոր վարկառուներին:
Դիտում՝ 11949
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai