Կոնվերս Բանկը կհովանավորի Yerevan Spring Run մարաթոնը

23.04.2018 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse Bank Yerevan Spring Run
Կոնվերս Բանկն ապրիլի 29-ին կայանալիք Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է:

Բանկում նշել են, որ սիրողական վազքի այս մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:

«Բանկը պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլեւ մասնակից»,- ասել են Կոնվերս Բանկում:

Բանկում հիշեցրել են, որ նախորդ տարվա աշնանը հովանավորել են վազքի կիսամարաթոնը, իսկ բանկի աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է: Առաջիկայում բանկը կսկսի եւս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակում Երեւանի, Հայաստանի տարբեր մարզերի եւ Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ»,- ամփոփել են բանկում:

Մարաթոնին մասնակցության հայտը հասանելի է այստեղ:
Դիտում՝ 7353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai