168%-ով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

13.04.2018 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Կարեն Գեւորգյան #ավտոմեքենա
2018-ի առաջին եռամսյակում 168,1%-ով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան:

ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գեւորգյանի խոսքով՝ հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 768 մեքենա՝ մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8, 859 մլրդ դրամի մուտքեր:

«Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի՝ 3 180 մլրդ դրամի դիմաց՝ ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278,6% աճ: Աճը հիմնականում պայմանավորված է նաեւ ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018-ից ներդրված նոր աշխատաոճով»,- ասել է Կարեն Գեւորգյանը:


ՊԵԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքում հրապարակվում է Հայաստանի սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

Կարեն Գեւորգյանի խոսքով՝ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվել, վերանայվել եւ թարմացվել է:


«Ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի, ինչ թույլ է տալիս ավտոմեքենա ներկրողներին բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքն ու պլանավորել ծախսերը»,- ասել է Կարեն Գեւորգյանը:

Հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում:

«Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը եւ պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը եւ ԱԱՀ-ն»,-ճ ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo