Հայկական ոսկերչական արտադրանքը ներկայացվել է Կենտրոնական Ասիայում

09.04.2018 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Aru Almaty #Բիզնես Արմենիա
«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 7 արտադրող ապրիլի 5-8-ը Ղազախստանում մասնակցել են Aru Almaty 30-րդ ոսկերչական միջազգային ցուցահանդեսին:

Կազմակերպությունում նշել են, որ մասնագիտացված էքսպոն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ Ղազախստանի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։

Aru Almaty-ն մեր արտադրողների համար դիտարկվում է որպես հնարավոր դարպաս՝ դեպի ասիական մեծ շուկա: Այն միակ միջազգային ոսկերչական ցուցահանդեսն է Ղազախստանում եւ ամբողջ Կենտրոնական Ասիայում։


Նախորդ տարվա մասնակցության արդյունքում հայկական արտադրողները 38 մլն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել, իսկ «Միտարիո գոլդ» ընկերությունը խանութ-ներկայացուցչություն է բացել Ղազախստանում։

«Մասնագիտացված ցուցահանդես-վաճառքը բարենպաստ հարթակ է մանրածախ ու մեծածախ գնորդների հետ հանդիպելու, գործարքներ կնքելու համար։ Հատկապես այն ֆոնին, որ ասիական երկրները սկսել են դուրս գալ ճգնաժամից՝ վերականգնելով ոսկերչական իրերի առեւտրի եւ շուկայի շրջանառության ծավալները։ Մենք նպատակ ունենք այս աճի տեմպերն օգտագործելով վերականգնել ու ավելացնել հայկական ոսկերչական իրերի արտահանումն ու վաճառքը Ղազախստանում եւ տարածաշրջանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջազգային կոմերցիայի թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Aru Almaty էքսպոներին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ Հայաստանից, Բելգիայից, Հնդկաստանից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղրղըզստանից, Ղազախստանից։
Դիտում՝ 4491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai