Թռիչքային աճի լավ հնարավորություն ունենք, ասել է վարչապետը

19.03.2018 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թե՛ տարածաշրջանից, թե՛ ԱՊՀ-ից, թե՛ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաեւ` եվրոպական երկրներից»:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը։

«Մենք ունենք չափազանց  հետաքրքիր եւ հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատեւ ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, եւ այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաեւ բացառիկ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձեւավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հավաստիացնել է, որ այսօր կառավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչպես է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու:

«Հստակ հասկանում ենք, որ ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող եւ արդար երկիր: Թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետեւում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 1480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai