Կենսաթոշակների արգելադրման գործընթացի խախտումները կվերացվեն

15.03.2018 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կենսաթոշակ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կենսաթոշակի եւ պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին:

«Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30%-ի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է նաեւ տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ:

Այդ նպատակով արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարվել եւ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Դրանք վերաբերելու են գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ վճարների արգելադրմանը, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումներին եւ ընթացակարգերի լիարժեք պահպանելուն:
Դիտում՝ 2103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai