Կոնվերս Բանկը գարնանային տոներին նվիրված ակցիաներ է գործարկել

01.03.2018 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ակցիա #cashback
Կոնվերս Բանկը գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին:

Բանկում նշել են, որ այդ ակցիաներից առաջինի շրջանակում՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը, կանայք Կոնվերս Բանկի մասնաճյուղերում Woman’s պլաստիկ քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով (միայն առաջին տարվա համար) եւ օգտվել վարկային սահմանաչափից:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային եւ Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակում 36 ամիս ժամկետով եւ առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ բանկի բոլոր Woman’s քարտապանները»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ Woman’s քարտերն իրենց տեսակով եզակի են Հայաստանում եւ մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները:

«Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլեւ քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային եւ cashback ակցիաներից»,- ասված է հաղորդագրությունում:

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 6-8-ը, կանցկացվի Կոնվերս Բանկի ավանդական Cashback ակցիան, որից կարող են օգտվել բանկի բոլոր քարտապանները:

«Այդ օրերին, կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկեր խանութներում եւ վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի կամ գործարքների գումարի աննախադեպ՝ 25%-ի չափով հետվերադարձ:

Cashback ակցիան իրականացվում է հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով եւ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորություն է ընձեռում գործընկերների ցանցում, որում ներառված են օծանելիքի, հագուստի, կոշկեղենի, զարդերի, աքսեսուարների, նվերների, քաղցրավենիքի եւ այլ խանութ-սրահներ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 22675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai