Կոնվերս Բանկն ու Հայփոստը ակցիա են գործարկել

21.02.2018 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Հայփոստ #Shopin
Կոնվերս Բանկն ու Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար:

«Ակցիայի գործարկմամբ Կոնվերս Բանկը խորացնում է գործակցությունը բանկի հիմնական բաժնետիրոջ՝ Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբում ներառված մեկ այլ կառույցի՝ «Հայփոստ»-ի հետ՝ փոստային օպերատորի Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով»,- նշել են բանկում:

Մասնավորապես, ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը 2017թ. ընթացքում Shopin ծառայությունից օգտված հաճախորդներին առաջարկում է Visa Gold եւ Visa Classic քարտեր՝ 50%-ով զեղչված սպասարկման վճարով, ինչպես նաեւ վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ:

«Մինչեւ 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել միայն Հայփոստի Shopin ծառայությունից օգտվելու նպատակով (ապրանքներ ձեռք բերելու եւ գնված ապրանքի` Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար)»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, Կոնվերս Բանկը Հայփոստի որոշ բաժանմունքների հաճախորդներին է առաջարկում ապառիկ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:
Դիտում՝ 15633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai