Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարար կանանց համար նոր ծրագիր է մեկնարկել

10.02.2018 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #EBRD #Արսեն Մելքոնյան
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ, իրականացրել է «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը:

Բանկում նշել են, որ միջոցառման շրջանակում կին գործարարներին ներկայացվել է երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։

«Նպատակը մեկն է. օժանդակել, ոգեւորել եւ խրախուսել կին ձեռներեցներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։  Իրենց բիզնեսը ընդլայնելու համար լավ գաղափարներով կարող են գալ բանկ՝ միաժամանակ  ֆինանսավորում եւ որակյալ խորհրդատվություն ստանալու, նշում եմ որակյալ, որովհետեւ խորհրդատվության պակաս մեր երկրում չկա, որակյալ խորհրդատվության՝ շատ կա»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Զարգացման եւ մարքեթինգի վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը։

«Բանկի ՓՄՁ հաճախորդների 1/3-ը կանայք են եւ մենք նպատակ ունենք կանանց համար դառնալ առաջին ընտրության բանկը։ Մինչեւ ապրիլի 30-ը կին գործարարների վարկավորումը կիրականացնենք  հատուկ պայմաններով՝ առանց գրավի մինչեւ 4 մլն դրամը՝ 13%, իսկ դոլարով՝ 10% տարեկան տոկոսադրույքով, իսկ ավելի խոշոր վարկերի դեպքում՝ դրամով 12,5% եւ դոլարով՝ 9% տարեկան տոկոսադրույքով»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ՓՄՁ եւ կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման եւ վաճառքի բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։

Women in business առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Միջոցառմանը մասնակցել են բանկի հաճախորդ եւ հաճախորդ չհանդիսացող  ավելի քան 90 կին ղեկավար՝ փոքր ու միջին բիզնեսի տարբեր ոլորտներից։ 

Դիտում՝ 3583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai