ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակում ակցիայի ժամկետը

09.02.2018 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակում հայտարարված ակցիան:

«Մինչեւ 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձեւակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով»,- նշել են բանկում:

Ձեռք բերելով ապրանքներ բանկի գործընկեր-խանութներում՝ հաճախորդները կարող են ձեւակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի եւ զրոյական տոկոսադրույքով: Ապառիկ վարկը տրամադրվում է մինչեւ 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1,5 մլն դրամ: Վարկի գործողության ժամկետի ընթացքում գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար՝ 1,39% վարկի գումարից (վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 28%-ից):

Վարկը հաստատվում է եւ ձեւակերպվում խանութում՝ մի քանի րոպեի ընթացքում: Վարկի ձեւակերպման համար անհրաժեշտ է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:

Ակցիայի պայմաններին եւ բանկի գործընկեր-խանութների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ակցիայի պայմանների համաձայն՝ հաճախորդները կարող են նշված խանութներում ապառիկ վարկով ձեռք բերել կենցաղային տեխնիկա, շինանյութ, կահույք, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա եւ այլն:
Դիտում՝ 5091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai