«Իդրամ» փոխանցումներ կարելի է կատարել նաեւ QIWI վճարային համակարգի կայքից

29.01.2018 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԻԴՐԱՄ #QIWI
«Իդրամ»-ը, QIWI միջազգային վճարային համակարգի հետ համագործակցության ընդլայնման արդյունքում, դարձել է հայկական առաջին վճարային համակարգը, որը ներկայացված է qiwi.com կայքում եւ QIWI դրամապանակում:

«Իդրամ»-ում նշել են, որ QIWI-«Իդրամ» փոխանցումներ արդեն հնարավոր է իրականացնել նաեւ QIWI վճարային համակարգի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ QIWI դրամապանակով:

«QIWI դրամապանակում եւ qiwi.com կայքում փնտրումով գտնելով idram-ը՝ հնարավոր է ծանոթանալ ծառայության մատուցման պայմաններին, մուտքագրել «Իդրամ» հաշիվը, որին իրականացվում է փոխանցումը, փոխանցվող գումարի չափը եւ կատարել գործարքը: Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի, իսկ գործարքը հաստատելուց առաջ հնարավոր է ծանոթանալ ռուբլի-դրամ փոխարկման փոխարժեքին»,- ասված է հաղորդագրությունում:

Մինչ այդ QIWI-«Իդրամ» եւ հակառակ ուղղությամբ՝ «Իդրամ»-QIWI փոխանցումների ծառայություններն արդեն հասանելի էին «Իդրամ» վճարային համակարգի պաշտոնական կայքում եւ «Իդրամ» դրամապանակում:

«Կարեւորելով էլեկտրոնային փողի շրջանառության եւ էլեկտրոնային առեւտրի զարգացման հնարավորություններն ու անհրաժեշտությունը՝ գործընկեր վճարային համակարգերը ստեղծել են լավագույն պայմանները՝ նպաստելու էլեկտրոնային փողի փոխարկելիությանը եւ շարժունակությանը»,- նշել են «Իդրամ»-ում:
Դիտում՝ 4922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai