HSBC-ն $100 մլն կվճարի հաճախորդների գաղտնի տվյալների չարաշահման համար

22.01.2018 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC #ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ
HSBC Holdings միջազգային ֆինանսական կազմակերպությունը $101,5 մլն կվճարի հաճախորդների գաղտնի տվյալների չարաշահման համար:

Ինչպես նշված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունում, ընկերության թրեյդերները 2010-ին եւ 2011-ին, առանձին առիթներով, դիտավորյալ օգտագործել են երկու հաճախորդների վերաբերյալ գաղտնի տվյալներ  եւ, արժութային շուկայում կատարելով գործարքներ, ստացել $38,4 մլն եւ $8 մլն անօրինական շահույթ:

Ընկերությունը դեպարտամենտի հետ եկել է համաձայնության եւ պարտավորվել վճարել $63,1 մլն քրեական տուգանք, ինչպես նաեւ տուժող կողմին վերադարձնել անօրինական ճանապարհով ստացած $38,4 մլն շահույթը: Մյուս տուժող ընկերության հետ HSBC-ն ավելի վաղ համաձայնության էր եկել եւ վճարել $8 մլն հատուցում:

«HSBC-ի այս գործարքները վկայում են այն մասին, որ ընկերությունը մեկ անգամ չէ, որ չարաշահում է հաճախորդների գաղտնի տեղեկատվությունը՝ սեփական շահույթն ապահովելու համար: Նման ոչ բարեխիղճ պահվածքից տուժել են ոչ միայն ընկերության հաճախորդները՝ կրելով ֆինանսական վնաս. սա նաեւ լուրջ ռիսկեր է ստեղծել մեր ֆինանսական շուկաների նկատմամբ հասարակության վստահության համար»,- նշել է դատախազության ներկայացուցիչը:
Դիտում՝ 6375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai