Թանկարժեք բրենդներն ու նրանց հաջողության գաղտնիքները

20.01.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բրենդ #Interbrand #Apple
Աշխարհի առաջատար 10 բրենդներին բաժին է ընկնում համաշխարհային 100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքի 40%-ը:

Interbrand կազմակերպության՝ համաշխարհային առաջատար բրենդների ամենամյա վարկանիշի համաձայն՝ 2017-ի ամենաթանկ բրենդն Apple-ն է՝ $184 154 մլն արժեքով:

Երկրորդ տեղում Google-ն է՝ $141 703 մլն: Նրան հաջորդում են Microsoft-ը՝ $79 999 մլն, Coca Cola-ն՝ $69 733 մլն եւ Amazon-ը՝ $64 796 մլն:

Վարկանիշի հեղինակները կարծում են, որ առաջատար բրենդներն ունեն որոշակի ընդհանրություններ:

Հաճախորդն առաջին տեղում է

Լավագույն համաշխարհային բրենդները մեծ կարեւորություն են տալիս իրենց հաճախորդին, իսկ առավել հաջողակները՝ նրանց դարձնում իրենց առաջնահերթությունը: Մշակել ինժեներական լուծում, որի միջոցով ընկերությունը կանխատեսում է հաճախորդների կարիքները, օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ հաճախորդին ուրախացնելու եւ զարմացնելու համար. լավագույն 10 բրենդները մշտապես կենտրոնացած են հենց հաճախորդի կարիքների վրա:


ՏՏ ոլորտը՝ աճի շարժիչ

Առաջատար 10 բրենդներից 5-ը ՏՏ ոլորտից են՝ Apple, Google, Microsoft, Samsung, Facebook: Այս բրենդներից յուրաքանչյուրը վարկանիշում գրանցել է առաջընթաց կամ նվազագույնը պահպանել իր դիրքը, ինչը վկայում է նրանց դրական շարժի շարունակական իմպուլսի մասին:

Այս բրենդներից յուրաքանչյուրը, «զիլ» տեխնոլոգիաներ մշակելուց բացի, ավելի լուրջ գործ է կատարում: Այս կազմակերպություններին հաջողվել է տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել բրենդի նշանակությունը: Նրանք անընդհատ մշակում են նոր պրոդուկտներ, որոնք հեշտությամբ կարելի է միավորել մեկ էկոհամակարգի մեջ, որի կենտրոնում բրենդն է:

Արմատական ճկունություն

Չնայած այս ընկերություններն արդեն կուտակել են լուրջ ժառանգություն, զգալի ներդրումներ եւ աշխարհին հայտնի են իրենց գործարար պրակտիկայով, այդուհանդերձ, լավագույն բրենդներն ամեն վայրկյան պատրաստ են փոփոխությունների՝ հանուն աճի: Ոչինչ այնքան հիմնարար չէ, որ հնարավոր չլինի վերահայտնագործել: Այն, ինչը ժամանակին լուրջ նշանակություն ուներ, մի օր կարող է հնանալ, մինչդեռ առաջատար բրենդները բավականաչափ ուժեղ են՝ պահպանելու իրենց դիրքն ու կապերն անգամ արմատական փոփոխությունների դեպքում: Սա նշանակում է, որ տեխնոլոգիական հսկաները մի օր կարող են դառնալ մթերային խանութներ, իսկ ավտոմեքենա արտադրողները տիեզերք թռչող տրանսպորտային միջոցներ թողարկել: Երբ փոփոխությունը դառնում է նոր իրողություն, հնարավոր է ամեն ինչ:
Դիտում՝ 3536
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai