Զարգացման հիմնադրամն ու Ներդրողների ակումբը կհամագործակցեն

16.01.2018 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #Ներդրողների ակումբ
Հայաստանի զարգացման հիմնադրամն ու Հայաստանի ներդրողների ակումբը կհամագործակցեն՝ զարգացնելու զբոսաշրջությունն ու էներգետիկան, դրանց ենթակառուցվածքները, ծառայությունները եւ կառավարության սահմանած մյուս գերակա ոլորտները։

Այս մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ու ակումբի կառավարող «Ֆորա Կապիտալ» ընկերության գործադիր տնօրեն Պարույր Ամիրջանյանը։


Ինչպես հայտնել են հիմնադրամում, հուշագրով երկու կառույցները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու բիզնես կապերը, համատեղ ուժերով ներգրավելու վստահելի ներդնողներ եւ ձեւավորելու ներդրումների ձեւաչափ, որը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին։

«Փաստաթղթի նպատակն է երկու կառույցների ցանցերի համատեղումը՝ ներդրողների առավել մեծ շրջանակ ընդգրկելու եւ ավելի շատ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մենք հատկապես սերտորեն կհամագործակցենք խոշոր ներդրումային նախագծերի շրջանակում»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը։

«Ներդրումային քաղաքականության թիրախում գտնվող ոլորտների զարգացման առումով ակումբի եւ հիմնադրամի նպատակները համընկնում են, ուստի հուշագիրը թույլ կտա բարձրացնել երկու կառույցների համագործակցության արդյունավետությունը»,- նշել է Պարույր Ամիրջանյանը։
Դիտում՝ 7008
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai