Գյուղնախարարությունում քննարկվել է ներդրումային վեց ծրագիր

12.01.2018 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղնախարարություն #Ռոբերտ Մակարյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հունվարի 11-ին քննարկվել է ներդրումային վեց ծրագիր:

Նախարարությունում նշել են, որ ծրագրերի շրջանակում նախատեսվում է Վայոց ձորի մարզում հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես՝ ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական եւ անասնապահական տնտեսությունների համար եւ այլն:

Փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կձեւավորվի հանձնաժողով, որը, ըստ հաստատված չափորոշիչների, կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:

«Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան եւ առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը նաեւ ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, եւ ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:


Ծրագրի շահառու, «Քյոշ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ:

«Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը»,- նշել է նա:
Դիտում՝ 3898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai