«Ստեփան Գիշյան» հիմնադրամի ջանքերով հացի «սոցիալական» արտադրամաս է հիմնվել

22.12.2017 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփան Գիշյան #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
«Ստեփան Գիշյան» եւ «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդները եւ պատանիները հնարավորություն կունենան աշխատել եւ մասնագիտություն ստանալ։


«Այսուհետ Գյումրիում կունենանք հայ-ֆրանսիական «անկյուն»։ Սա այս տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ավարտին հասցված արդեն երրորդ ծրագիրն է։ Արտադրամասում արտադրվող հացի մեծ մասը բարեգործության տեսքով ուղղվելու է դեպի ծերանոցներ, բարեգործական ճաշարաններ եւ մանկատներ, մյուս մասը վաճառվելու է՝ ապահովելով ծրագրի կայունությունն ու շարունակականությունը։ Այստեղ երիտասարդները, բացի աշխատելուց, կկարողանան սովորել եւ կատարելագործել իրենց հմտությունները հացի արտադրության ոլորտում՝ ամեն տարի վերապատրաստվելով ֆրանսիացի հացթուխների օգնությամբ։ Կարող ենք փաստել, որ այս բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրեցինք»,- ասել է «Ստեփան Գիշյան» հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։


«Ծրագրի շրջանակում մենք փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք դուրս են եկել փակ հաստատություններից՝ մանկատներից, խնամքի կենտրոններից, եւ չունեն ոչ մի տեղ աշխատանք կամ ուսում ստանալու հնարավորություն: Արդեն նմանատիպ փորձ ունենք. Պռոշյան համայնքում շուրջ մեկ տարի գործում է հացի արտադրամաս, որտեղ աշխատում եւ մասնագիտություն են ստանում «Զատիկ» խնամքի կենտրոնի սաները։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով արտադրամասի համար գնել ենք սարքավորումներ՝ վառարան, խմոր հունցելու սարք, սեղաններ. այն ամենը, ինչ անհրաժեշտ է արտադրամասում սովորելու եւ միաժամանակ որակյալ ֆրանսիական հաց թխելու համար»,- նշել է «Միասին» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը։

Մինչեւ տարեվերջ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի եւս մեկ դրամաշնորհային ծրագիր:

 
Դիտում՝ 8639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai