Տնտեսական ակտիվությունը շարունակում է արագանալ

20.12.2017 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2017թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 7,3% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-հոկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 7%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,3%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3,9%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 0,3%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 14,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 14,2%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,8%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,9%-ով: 2017թ. հունվար-նոյեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,6%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 26,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 23,5%-ով` գերազանցելով $2 մլրդ-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար, իսկ ներմուծման ծավալն ավելացել է 28%-ով: 

Դիտում՝ 3367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai