Կոնվերս Բանկն ու ՀԱԱԳ-ը կհամագործակցեն

20.12.2017 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՀԱԱԳ
Կոնվերս Բանկն ու Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ինչպես հայտնել են բանկում, դրա շրջանակում ՀԱԱԳ-ն ու Կոնվերս Բանկը կիրականացնեն ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացման, արտահանման խթանման եւ իրացման շուկաների ընդլայնման աջակցմանն ուղղված ծրագիր:
      
«Հայաստանում տնտեսության զարգացումը, միջազգային շուկաներում մրցունակ արտադրության զարգացումը, արտահանմանն աջակցությունը Կոնվերս Բանկի գործունեության կարեւորագույն ուղղություններից են: Հուշագրի ստորագրմամբ՝ Կոնվերս Բանկը պարզեցված ընթացակարգով եւ մատչելի տոկոսադրույքներով ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի. որպես ապահովվածության միջոց կընդունվեն ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերը»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Վստահ եմ, որ Կոնվերս Բանկի հետ համագործակցության արդյունքում էլ ավելի կմեծանա ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանն ու արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»,- ընդգծել է ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:
Դիտում՝ 36507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai