Չինացի ներդրողները ծանոթացել են ՀՀ ներդրումային հնարավորություններին

15.12.2017 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հրանտ Աբաջյան #Չինաստան
Չինաստանի միջազգային առեւտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական եւ մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ հանդիպման ժամանակ Չինաստանում ՀՀ առեւտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները եւ գրավչությունները:

Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին եւ գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին:

Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել:

Հրանտ Աբաջյանի խոսքով՝ Չինաստանի միջազգային առեւտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքում՝ ՀՀ ներդրումային ներուժի մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով:
Դիտում՝ 4241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai