«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրին լրացուցիչ միջոցներ կուղղվեն

14.12.2017 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Թամազյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է լրացուցիչ 40 մլն դրամ ուղղել «Երիտասարդ ընտանիքին՝մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսագումարների համաֆինանսավորմանը:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝  ծրագրում ավելի վաղ կատարվել են փոփոխություններ՝ կապված երիտասարդ ընտանիքի տարիքային շեմի բարձրացման, ձեռք բերվող բնակարանների արժեքի եւ վարկի առավելագույն չափի  ավելացման հետ:

Սա, ըստ փոխնախարարի, նպաստել է 2016-2017 թթ. ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալների եւ շահառուների քանակի կտրուկ ավելացմանը, ինչն էլ պայմանավորել է լրացուցիչ միջոցներ ուղղելու անհրաժեշտությունը:
Դիտում՝ 2770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai