Մարզային ՓՄՁ-ների համար մարքեթինգի դասընթացներ են անցկացվում

13.12.2017 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#BSC #«Բի Էս Սի» #ՓՄՁ
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) թվային մարքեթինգին նվիրված սեմինարներ է անցկացնում «Դասընթացներ ՓՄՁ-ների եւ տեղական աշխատուժի համար» դասընթացների շրջանակում:

Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի  փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ ՀՀ կառավարությունը:

«Թվային մարքեթինգ» խորագրով առաջին դասընթացն անցկացվել է Երեւանում: Մասնակցել են Արմավիրի, Լոռու եւ Սյունիքի մարզերը ներկայացնող 19 ընկերության ներկայացուցիչներ: Նրանք հիմնականում հյուրընկալության, արտադրության եւ հանրային սննդի ոլորտից էին:

Դասընթացների կառուցվածքի հիմքում BSC-ի նախագծերից մեկի՝ Quick Start-ի (Արագ սկիզբ) մեթոդաբանությունն է: Այն ենթադրում է գործնական գիտելիքների փոխանցում, որոնք հնարավոր է կիրառել գործում՝ անմիջապես դասընթացից հետո:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչից սկսել թվային մարքեթինգը, ինչպես օգտագործել կայքը՝ վաճառքի աճի նպատակով, ինչպես եւ ինչու կիրառել Google Analytics համակարգը: Մասնակիցները նաեւ տեղեկացել են, թե ինչպիսի սոցկայքեր կան եւ ինչպես կիրառել դրանք, էլեկտրոնային նամակներով իրականացվող մարքեթինգի որ գործիքը կիրառել, ինչ նպատակով եւ երբ կիրառել բլոգինգը, ինչպես օգտվել Google AdWords համակարգից: Դասընթացի ժամանակ նաեւ ներկայացվել է, թե ինչպես աշխատել որոնողական համակարգերի հետ, ինչպես չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը, ինչպես կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը:

Հաջորդող դասընթացներն իրականացվելու են Արմավիրի, Վանաձորի եւ Սյունիքի մարզերի ՓՄՁ-ների եւ տեղական աշխատուժի համար՝ «Մարքեթինգ եւ վաճառք», «Կարիերայի զարգացում», «Չրերի արտադրություն» եւ «Հյուրընկալություն» թեմաներով:
Դիտում՝ 2388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai