Բացվել է Ինեկոբանկի «Ավետիսյան» մասնաճյուղը

11.12.2017 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Արեն Նալթակյան
Այսօր բացվել է Ինեկոբանկի «Ավետիսյան» մասնաճյուղը՝ Ավետիսյան 63/41 հասցեում:

Բանկում նշել են, որ «Ավետիսյան» մասնաճյուղը Արաբկիր համայնքում Ինեկոբանկի 4-րդ սեգմենտավորված մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայություններ ֆիզիկական անձանց:

«Մասնաճյուղը, տեղակայված լինելով համայնքի բանուկ հատվածներից մեկում եւ ունենալով կանխիկի մուտքագրման եւ ելքագրման տերմինալներով կահավորված 24/7 սպասարկման տարածք, կապահովի հաճախորդների հասանելիությունը հաշիվներին օրվա ցանկացած ժամի, շաբաթը 7 օր»,- ասված է հաղորդագրությունում:

«Հաճախորդների հարմարավետ սպասարկումը եւ որակյալ ծառայությունների մատուցումը բանկի ռազմավարական նպատակներից է: Այն իրագործելու համար մենք շարունակելու ենք ընդլայնել սեգմենտավորված մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ վերափոխելու ենք առկա մասնաճյուղերը` հաշվի առնելով թե՛ անհատ, թե՛ բիզնես հաճախորդների պահանջմունքները»,- ասել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի սկզբից մինչ օրս բանկն ունի արդեն 2 նորաբաց եւ մեկ վերափոխված սեգմենտավորված մասնաճյուղ:

«2018թ. մասնաճյուղերի բացման գործընթացը շարունակական է լինելու: Պլանավորվում է տարեսկզբին Կասկադի տարածքում բացել եւս մեկ մասնաճյուղ, որն էլ ավելի կամրապնդի Ինեկոբանկի ներկայությունը Կենտրոն համայնքում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ՝ շարունակում ենք բարձրացնել բանկային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու հարմարավետությունը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածը` InecoMobile-ը, որի շնորհիվ բանկի հաճախորդներին ապահովում ենք հաշիվների, վարկերի եւ ավանդների 24/7 հասանելիություն եւ օնլայն ռեժիմով գործարքների իրականացում ընդամենը մեկ քլիքով»,- հավելել է Արեն Նալթակյանը:

«Ավետիսյան» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են երկուշաբթից ուրբաթ՝ ժամը 09:05-17:00-ը, շաբաթ՝ ժամը 10:00-15:00-ը:

«Արդեն 21 տարի է Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում է ավելի քան 400 000 հաճախորդ բանկի 24 մասնաճյուղերում: Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում:

Որպես վերոնշյալի ապացույց՝ Ինեկոբանկում ներկայացրել են հետեւյալ փաստերը՝

-2009-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպե,
-2012-ին առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,
-2014-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:
Դիտում՝ 15981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai