Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

11.12.2017 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԳԲԱ Լիզինգ #Սեմինա Քընսալթինգ #Արսեն Բազիկյան
ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը եւ «Սեմինա Քընսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը  համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ ընկերությունները կհամագործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը եւ մտահաղացումները։ Շատ ենք կարեւորում «Սեմինա Քընսալթինգի» հետ համագործակցությունը, քանի որ նրանց գինեգործության եւ մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում»,- ասել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, որը հասկանում է այս հողի ներուժը։ Հետեւաբար, առաջին հերթին պետք է ներդրումները սկսել  ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,- նշել է «Սեմինա Քըսալթինգի» տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

«ԱԳԲԱ Լիզինգը 2003թ. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ եւ Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai