Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել

08.12.2017 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ՓՄՁ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար իրականացրել է երկօրյա բիզնես դասընթաց։

«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ եւ աշխարհագրական ընդգրկումը, մշակում եւ ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները եւ ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքն ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Զարգացման եւ մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:


Ծաղկաձորում իրականացված բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված եւ նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա եւ կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:

Դասընթացին մասնակցել է 17 տարբեր փոքր եւ միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ: Այն վարել են բանկի միջին եւ ավագ օղակի ղեկավար աշխատակիցները:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից մինչ օրս իրականացված շուրջ 60 դասընթացի մասնակցել է մոտ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից:
Դիտում՝ 3454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai