Գագիկ Գյուլբուդաղյանը վերընտրվել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի խորհրդի անդամ

06.12.2017 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գագիկ Գյուլբուդաղյան #«Գրանթ Թորնթոն»
«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը վերընտրվել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով:

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ն աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Միավորելով ավելի քան 47 հազ. մասնագետ աշխարհի 130 երկրում՝ «Գրանթ Թորնթոն»-ն աջակցում է արագ զարգացող ընկերություններին բացահայտել աճի իրենց ներուժը եւ իր գործունեությունն ուղղում հաճախորդների, գործընկերների եւ համայնքների կենսակերպի բարելավման նպատակին:


«Գրանթ Թորնթոն»-ի կառավարման խորհուրդը համաշխարհային աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպության ղեկավարման գերագույն մարմինն է եւ կազմավորվում է աշխարհի տարբեր անդամ ընկերությունների կողմից:

«Արդեն երկրորդ անգամ է, որ ընդգրկվում եմ 15 անդամ ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհրդի կազմում, ինչն ինձ համար շատ ոգեւորիչ է: Մեր ընկերությունը 20 տարի է, ինչ «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ է։ Զբաղեցնելով առաջատար դիրք Հայաստանի աուդիտորական եւ խորհրդատվական շուկայում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը ներդրումներ է կատարում նաեւ տարածաշրջանի այլ երկրներում եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերում ցանցի գլոբալ նախաձեռնություններում։ Ուրախ եմ, որ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի դերակատարումը գլոբալ կազմակերպության զարգացման գործում գնահատվում է ըստ արժանվույն»,- նշել է Գագիկ Գյուլբուդաղյանը:
Դիտում՝ 4989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo