Հայէկոնոմբանկն ակցիա է գործարկում «Ակնթարթ» վարկատեսակի համար

29.11.2017 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Ակնթարթ
Հայէկոնոմբանկը, ամանորյա տոներին ընդառաջ, դեկտեմբերի 1-29-ը ակցիա է գործարկում «Ակնթարթ» վարկատեսակի համար:

Բանկում նշել են, որ այս վարկատեսակը նպատակաուղղված է բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը:

«Սա հիանալի առաջարկ է բիզնեսով զբաղվող անձանց համար»,- ընդգծել են բանկում:


Վարկը տրամադրվում է առանց բիզնես վերլուծության եւ գույքի գրավադրման: Ակցիայի շրջանակում վարկերը տրամադրվում են. դրամով՝ սկսած 16%-ից, դոլարով՝ 14%-ից, եվրոյով՝ 12%-ից: Վարկերը տրամադրվում են մինչեւ 2 տարի մարման ժամկետով:
 
Վարկի գումարը կազմում է՝ 100 000 - 1 500 000 դրամ: Տրամադրման ժամանակահատվածը 1 օր է:

«Հայէկոնոմբանկը շարունակելու է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ հանդես գալով նորանոր առաջարկներով եւ ակցիաներով: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ շարունակաբար ձգտում ենք առավելագույնս մոտ գտնվել մեր հաճախորդին եւ գնալ նրա պահանջներին ընդառաջ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 1890
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai