Երեւանը միավորել է հայաստանցի եւ իրանցի գործարարներին

28.11.2017 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էմիլ Տարասյան #Իրան #համաժողով
Այսօր Երեւանում անցկացվել է հայ-իրանական գործարար համաժողովը, որին մասնակցել է ավելի քան 50 իրանցի, 80 հայաստանցի եւ Հայաստանում գործունեություն ծավալող 20 իրանցի գործարար:

Ինչպես հայտնել են համաժողովի կազմակերպիչ Հայաստանի զարգացման հիմնադրամում, իրանցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիները, հարկային կարգավորումները, արտոնյալ առեւտրային ռեժիմները։

«Կարծում եմ, այս համաժողովը նախորդների նման նույնպես միտված կլինի նոր գործարար կապերի ստեղծմանը եւ ավելի շատ՝ արդյունքներին»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։  

«Առայժմ չենք կարողացել մուտք գործել ԵԱՏՄ, այդ պատճառով անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ մեր հարաբերությունների ամբողջ ներուժը»,- ասել է Իրան-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանիանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամում ընդգծել են, որ «Հայաստանում իրանցի ձեռներեցների համար գործարարությամբ զբաղվելը 23%-ով մատչելի կլինի՝ ավելի որակյալ աշխատուժի ու ֆինանսական կայունության շնորհիվ»:

Գործարարները դիտարկել են սննդարդյունաբերության, ինժեներատեխնիկական ծառայությունների, թեթեւ արդյունաբերության, առեւտրի ոլորտներին առնչվող ծրագրեր։

Համաժողովին ներկա են եղել նաեւ երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Դիտում՝ 6397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai