Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է ArCa SecurePay համակարգը

21.11.2017 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ArCa SecurePay
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինը ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր՝ ArCa SecurePay համակարգը։

Բանկում նշել են, որ այսուհետ ArCa SecurePay ակտիվացրած կայքերում «ԱրՔա» տեսակի քարտերով ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ծառայությունն այս պահին հասանելի է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկված բոլոր տեսակի «ԱրՔա» քարտերի համար՝ բացառությամբ «Արքա-Միր» քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում:

«Ինտերնետային վճարումներ իրականացնելիս գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու եւ SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում:

Ավարտվել են նաեւ գործընկեր ինտերնետային առեւտրի կետերում ArCa SecurePay  համակարգով «ԱրՔա» քարտերի սպասարկման համար անհրաժեշտ աշխատանքները։

ArCa SecurePay ծառայության վերաբերյալ հարցերի դեպքում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի քարտապանները կարող են զանգահարել շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով:
Դիտում՝ 1825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai