180 թափուր աշխատատեղ՝ Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառում

17.11.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Միլս #Արաքսյա Մարտիրոսյան #Հայկուհի Գեւորգյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ այսօր Երեւանում կայացել է Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառը, որը կազմակերպել էին Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի եւ Հայկուհի Գեւորգյանը՝ ի դեմս Career Lab-ի:

ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ «Մարիոթ» հյուրանոցում անցկացվող տոնավաճառի շրջանակում հանդիպելու հնարավորություն են ստացել աշխատանք փնտրողներն ու առաջարկողները: Մասնակիցները խորհուրդներ են ստացել կենսագրական կազմելու վերաբերյալ, քննարկումներ ունեցել ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման եւ այլ հարցերի շուրջ:

Տոնավաճառին մասնակցող գործատուները ներկայացրել են շուրջ 180 թափուր տեղ:

«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել եւ օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է»,- ասել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ ամփոփիչ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում:

«ԱՄՆ դեսպանությունը, աշխատելով տարբեր փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, աջակցում է ձեռներեցությանը տարբեր նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝ քննարկումներ հաջողակ կին գործարարների հետ, տնտեսավարման մասին խորհուրդներ սկսնակ ընկերությունների համար եւ քննարկումներ Հայաստանում հաջող բիզնես վարելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: 
Դիտում՝ 4336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai