Դեկտեմբերի 1-ից կմեկնարկի EvocaLAB ծրագիրը

15.11.2017 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #EvocaLAB
2017թ. դեկտեմբերի 1-ից Evocabank-ում կմեկնարկի EvocaLAB մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ 2018թ. փետրվարի 28-ը:

Ինչպես Banks.am-ին հայտնել է Evocabank-ի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Արմինե Աղաբաբյանը, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել նորավարտ ուսանողներին եւ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներին՝ ծանոթանալու բանկային համակարգին, ձեռք բերելու գործնական գիտելիքներ, հմտություններ, փորձ, այդ թվում՝ Evocabank-ում աշխատելու հնարավորություն:

EvocaLAB ծրագրին կարող են դիմել բուհերի մաթեմատիկական կամ տնտեսագիտական ուղղվածությամբ ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող 2017թ. շրջանավարտները, ինչպես նաեւ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները:

Ընտրության առաջին փուլում դիմորդներից կընտրվեն ամենաբարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները, իսկ հաջորդ փուլում դիմորդները բանկում կանցնեն մաթեմատիկական, տրամաբանական եւ տնտեսագիտության բնագավառներում գիտելիքները ստուգող թեստավորում: Արդյունքում կընտրվի 15-20 դիմորդ, որոնք էլ կմասնակցեն EvocaLAB ծրագրին:

Ծրագրի ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ավարտական թեստավորման արդյունքներով բարձր միավորներ ստացած մասնակիցները հնարավորության դեպքում աշխատանքի կանցնեն բանկում: Թափուր աշխատատեղեր լինելու դեպքում առաջին հերթին բանկը դիտարկում է հենց ծրագրի շրջանավարտներին: Բոլոր մասնակիցները կստանան ծրագրի ավարտական վկայականներ: Նախկինում իրականացված ծրագրերի շրջանավարտներից 20-ն արդեն իսկ աշխատում են Evocabank-ում:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ 2017թ. նոյեմբերի 30-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ այլ մանրամասները ներկայացված են այստեղ:
Դիտում՝ 3917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo